
Burberry | BE 4291 3001/G
Կոդ: 00-0031963



Դեմքի ձևը
Բրիտանական նորաձևության առաջին անունը լինելով՝ Burberry ապրանքանիշի ակնոցները կրում են 150-ամյա հարուստ ժառանգություն՝ համադրված նորարարական լուծումներով և վարպետությամբ: Burberry ակնոցները պատրաստվում են Իտալիայում՝ բարձրորակ նյութերով, ինչպիսիք են հիպոալերգիկ ացետատը և երկարադիմացկուն մետաղը՝ ապահովելով կրման հարմարավետություն և հուսալիություն: Burberry ապրանքանիշի BE 4291 3001/G արևային ակնոցն ունի փայլատ սև շրջանակ և նախատեսված է և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար: Հայելային էֆֆեկտ ունեցող շագանակագույն ոսպնյակները 100%-ով պաշտպանում են աչքերը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Շրջանակը պատրաստված է երկարադիմացկուն և թեթև պլաստիկից (ացետատից), իսկ պոչիկների և ոսպնյակների վրա նշված է Burberry ապրանքանիշի անվանումը, որը ակնոցին հաղորդում է լրացուցիչ գրավչություն և շքեղություն։ Այս արևային ակնոցը ունի ավելի բարձր կամրջակ, որի շնորհիվ ակնոցը ավելի ապահով և հարմարավետ է լինում նրանց համար, ովքեր ունեն քթի բարձր կամրջակ և ցածր այտոսկրեր, ինչպես նաև իդեալական են նրանց համար, ովքեր նախընտրում են ծածկել դեմքի ավելի մեծ հատվածը: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ















































