Burberry | BE 3138 1109/8G
Կոդ: 00-0033838



Դեմքի ձևը
Բրիտանական նորաձևության առաջին անունը լինելով՝ Burberry ապրանքանիշի ակնոցները կրում են 150-ամյա հարուստ ժառանգություն՝ համադրված նորարարական լուծումներով և վարպետությամբ: Burberry ակնոցները պատրաստվում են Իտալիայում՝ բարձրորակ նյութերով, ինչպիսիք են հիպոալերգիկ ացետատը և երկարադիմացկուն մետաղը՝ ապահովելով կրման հարմարավետություն և հուսալիություն:
BE 3138 1109/8G արևային ակնոցն ունի pilot շրջանակի ձև՝ բարակ, բաց ոսկեգույն շրջանակով և կրկնակի կամրջակով: Այն պատրաստված է բարձրորակ և ամուր մետաղից: Մոխրագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Պոչիկների վրա նշված են ապրանքանիշի գույները՝ մուգ շագանակագույն, կարմիր, սպիտակ, որը ակնոցը դարձնում է յուրօրինակ և եզակի։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































