Մենյու
ՀավանումներԶամբյուղ
Գրանցվել ակնաբանական ստուգման
Լեզու
Արժույթ
Թեմա
ԲոլորըՏղամարդու ԱկնոցներԿանացի ԱկնոցներՄանկական ԱկնոցներԱքսեսուարներՆվեր քարտ
ԲոլորըՏղամարդու ԱկնոցներԿանացի ԱկնոցներՄանկական ԱկնոցներԱքսեսուարներԱկնոցի ոսպնյակներ
Կոնտակտային ՈսպնյակներԳունավոր կոնտակտային ոսպնյակներԽնամքի ՄիջոցներԱքսեսուարներ
Ծառայություններ
Խանութ-սրահներԼիցենզիաՀաճախ տրվող հարցերԱկնաբույժներբլոգ
Գրանցվել ակնաբանական ստուգման
Lumiere
Հավանումներ
Զամբյուղ
Մուտք/Գրանցում
  • Արևային Ակնոցներ
    Բոլորը
    Տղամարդու Ակնոցներ
    Կանացի Ակնոցներ
    Մանկական Ակնոցներ
    Աքսեսուարներ
    Նվեր քարտ
  • Օպտիկական Ակնոցներ
    Բոլորը
    Տղամարդու Ակնոցներ
    Կանացի Ակնոցներ
    Մանկական Ակնոցներ
    Աքսեսուարներ
    Ակնոցի ոսպնյակներ
  • Կոնտակտային Ոսպնյակներ
    Կոնտակտային Ոսպնյակներ
    Գունավոր կոնտակտային ոսպնյակներ
    Խնամքի Միջոցներ
    Աքսեսուարներ
  • Ծառայություններ
  • Մեր Մասին
    Խանութ-սրահներ
    Լիցենզիա
    Հաճախ տրվող հարցեր
    Ակնաբույժներ
    բլոգ
Արևային ԱկնոցներՏղամարդուԿանացիՄանկականԱքսեսուարներՆվեր քարտ
Օպտիկական ԱկնոցներՏղամարդուԿանացիՄանկականԱկնոցի ոսպնյակներԱքսեսուարներ
Կոնտակտային ՈսպնյակներԿոնտակտային ՈսպնյակներԳունավոր կոնտակտային ոսպնյակներԽնամքի ՄիջոցներԱքսեսուարներ
ԾառայություններԱկնաբանական ծառայությունԱկնոցի պատրաստումՀետվաճառքային սպասարկում
Մեր ՄասինԳաղտնիության քաղաքականությունLumiere Optics-ի մասինԽանութ-սրահներԱկնաբույժներԼիցենզիաԲլոգՀաճախ տրվող հարցեր

Բաժանորդագրվեք մեր նորություններին

+374 94 085115
support@lumiere.am

© 2026 Lumiere Optics. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

  1. Գլխավոր
  2. /Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն


Վերջին թարմացում՝ մարտի 1, 2026

Սույն գաղտնիության քաղաքականությունը տարածվում է բոլոր այն այցելուների, օգտատերերի և այլոց (այսուհետ` ՙՅուրաքանչյուր ոք՚, ՙՕգտատեր՚, ՙԴուք՚ կամ ՙՁեր՚) վրա, ովքեր օգտվում են մեր կայքի ծառայություններից կամ նման ծառայություններից օգտվելու իրավունք ունեն: Սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորում է www.lumiere.am կայքի (այսուհետ` ՙԿայք՚) օգտատերերից ստացված տեղեկատվության հավաքագրման, կիրառման, պահպանման և բացահայտման եղանակները: Սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանվում են մեր կայքում մատուցվող ծառայություններից օգտվելիս ծագող Ձեր իրավունքները և պարտականությունները:

  1. 1. Անձնական տվյալների հավաքագրում
  2. 2. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները
  3. 3. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը
  4. 4. Գործող օրենք և իրավասություն
  5. 5. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն
  6. 6. Կապ մեզ հետ

1. Անձնական տվյալների հավաքագրում


Դուք կարող եք այցելել մեր կայք առանց գրանցվելու, սակայն կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները: Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք ստանալ տեղեկություններ նաև այլ եղանակներով: Մեր սերվերները Ձեր մասին ստանում և հավաքագրում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր IP հասցեն, բրաուզերի անվանումը, համակարգչի տեսակը, տեխնիկական տվյալներ օգտատերերի վերաբերյալ և մեր կայքի հետ կապ հաստատելու միջոցները, ինչպիսիք են օպերացիոն համակարգի տեսակը, ինտերնետային ծառայություն տրամադրող կազմակերպության անունը և այլ համանման տեղեկություններ: Այս տեղեկությունները օգնում են մեզ տեղյակ լինել և հասկանալ մեր օնլայն օգտվողների վարքագիծն ու միտումները: Մենք նաև ստանում ենք տեղեկություններ մեր կայքում Ձեր գործունեության վերաբերյալ: Այդ տեղեկությունները թույլ են տալիս առաջարկել Ձեզ ավելի հարմարեցված և Ձեր կողմից ավելի գերադասելի ծառայություններ: Ձեր գրանցման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած տեղեկությունը, օրինակ Ձեր էլ. հասցեն, գաղտնաբառը և այլն: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների միջոցով կամ մեր սպասարկման կենտրոն Ձեր կատարած զանգի միջոցով:

2. Ստացված տեղեկությունների կիրառման եղանակները


Մենք կարող ենք օգտագործել Ձեր տրամադրած տեղեկությունը`

  • ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
  • Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար,
  • Ձեր հաշիվը կարգավորելու և մեր ծառայություններն ըստ Ձեր նախընտրությունների փոփոխելու համար,
  • մեր կայքի օգտագործումը վերլուծելու, կայքը, ծառայություններն ու ապրանքները բարելավելու համար,
  • մեր կայքի սխալ օգտագործումը կանխելու և պաշտպանելու համար,
  • մեր պայմանները և դրույթները իրականացնելու համար:
i

Կարևոր. Մենք չենք վաճառում Ձեր անձնական տվյալները երրորդ կողմերին: Բոլոր տվյալները մշակվում են բացառապես վերը նշված նպատակներով՝ կապված «Lumiere Optics»-ի հետ:

Ձեր տեղեկությունների կիրառման եղանակները

  • ծառայությունների, ապրանքների և նախազգուշացումների վերաբերյալ Ձեր հարցումները բավարարելու համար,
  • Ձեզ հետաքրքրող ծառայություններ և ապրանքներ առաջարկելու համար,

3. Օգտատերերի տվյալների պահպանման եղանակները և անվտանգությունը


Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած բոլոր տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Մենք գաղտնաբառերով պաշտպանում ենք Ձեր տրամադրած անձնական տեղեկություններ պարունակող Ընկերության ցանկացած էջ: Ընկերությունը երբեք չի խնդրի նշել Ձեր գաղտնաբառը հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք վարձում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների Ձեր անունից գործառնությունների իրականացնելու նպատակով, ինչպես օրինակ՝ պատվերների համալրում և պահեստավորում, առաքում, փոստային կամ էլ.փոստային նամակների ուղարկում, հաճախորդների ցանկից կրկնվող տեղեկատվության վերացում, տվյալների բազայի վերլուծություն, մարքեթինգային աջակցության մատուցում, բանկային քարտերով վճարումների իրականացման կատարում և քլիրինգ, հաճախորդների սպասարկում: Վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ տվյալներին հասանելիություն իրենց կողմից նշված գործառնությունների իրականացման նպատակով և իրավունք չունեն օգտագործել նույն տեղեկատվությունը այլ նպատակներով:

4. Գործող օրենք և իրավասություն


Մուտք գործելով մեր կայք կամ մեր կայքից օգտվելիս Դուք ընդունում եք, որ կայք այցելելու և օգտվելու հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Վեճերի առաջացման դեպքում դրանք կարգավորվում են յուրաքանչյուր կողմի ներկայացուցիչների կողմից, համաձայնության չգալու դեպքում, վեճերը կկարգավորվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

5. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն


Ընկերությունը իրավունք ունի փոփոխություն մտցնել սույն Գաղտնիության Քաղաքականությունում: Գաղտնիության քաղաքականության որևէ փոփոխության դեպքում, մենք կտեղեկացնենք Ձեզ Ձեր տրամադրած ընթացիկ էլ. փոստի հասցեով: Սույն գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխությունից հետո Ընկերության ծառայություններից օգտվելը կնշանակի, որ Դուք ընդունում եք փոփոխությունները:

6. Կապ մեզ հետ


Եթե ունեք հարցեր սույն Գաղտնիության Քաղաքականության կամ Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել info@lumiere.am հասցեով կամ այցելել մեր ցանկացած խանութ-սրահ: