
Sunzone | YL-2110C1
Կոդ: 00-0034056



Դեմքի ձևը
Չինական Sunzone ապրանքանիշը 2000 թվականից ի վեր զբաղվում է բարձրորակ օպտիկական շրջանակների և արևային ակնոցների արտադրությամբ։ Մոդելները պատրաստվում են գերմանական և ճապոնական տեխնոլոգիաներով, աչքի են ընկնում ոճային և գունային բազմազանությամբ։
YL-2110C1 մոդելի ամբողջական շրջանակով օպտիկական ակնոցը պատրաստված է թեթև և երկարադիմացկուն պլաստիկից և մետաղից: Ուղղանկյունաձև շրջանակը, սև ու արծաթագույն երանգների համադրությունը և բարակ պոչիկները ակնոցին հաղորդում են յուրօրինակ տեսք։ Ակնոցը ունի պոչիկները և ոսպնյակի շրջանակը միացնող զսպանակավոր ամրացում, որը ապահովում է հավասարակշռություն՝ պաշտպանելով ակնոցը դեֆորմացումից։ Պոչիկների ծայրերը պատրաստված են պլաստիկից, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում: Քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ


















































