
Sunzone | YJ-0260C4
Կոդ: 00-0034040



Դեմքի ձևը
Չինական Sunzone ապրանքանիշը 2000 թվականից ի վեր զբաղվում է բարձրորակ օպտիկական շրջանակների և արևային ակնոցների արտադրությամբ։ Մոդելները պատրաստվում են գերմանական և ճապոնական տեխնոլոգիաներով, աչքի են ընկնում ոճային և գունային բազմազանությամբ։
YJ-0260C4 մոդելի ամբողջական շրջանակով օպտիկական ակնոցը պատրաստված է թեթև և երկարադիմացկուն մետաղից: Քառակուսաձև շրջանակը, մուգ կարմիր ու ոսկեգույն երանգների համադրությունը և բարակ պոչիկները ակնոցին հաղորդում են յուրօրինակություն։ Ակնոցը ունի պոչիկները և ոսպնյակի շրջանակը միացնող զսպանակավոր ամրացում, որը ապահովում է հավասարակշռություն՝ պաշտպանելով ակնոցը դեֆորմացումից։ Պոչիկների ծայրերը պատրաստված են պլաստիկից, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում: Քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































