
Ray-Ban | RB 8747 1128 48
Կոդ: 00-0028756



Դեմքի ձևը
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։
RB 8747 1128 48 մոդելի ակնոցը պատրաստված է երկարադիմացկուն մետաղից: Այս առանց շրջանակի և կլոր ձև ունեցող ոսպնյակներով ակնոցը աչքի է ընկնում փայլատ մոխրագույն, բարակ պոչիկներով և իդեալական է վինտաժ ոճի սիրահարների համար: Պոչիկների վրա նշված Ray-Ban ապրանքանիշի անվանումը հաղորդում է գրավչություն և շքեղություն: Դրանց ծայրերը ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ) են պատրաստված և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի մեծ հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ


















































