
Persol | 3295-V 95
Կոդ: 00-0033967



Դեմքի ձևը
Իտալական Persol բրենդի եզակի և ոճային դիզայներական լուծումները դարձրել են ապրանքանիշը լեգենդար և իտալական դիզայնի, որակի ու հավերժական նրբագեղության խորհրդանիշ:
3295-V 95 մոդելը միավորում է երկու իտալական բրենդների՝ Persol-ի և Dolce&Gabbana-ի առանձնահատկությունները: Շրջանակի պոչիկների մի կողմում նշված է Dolce&Gabbana ապրանքանիշի լոգոն, իսկ մյուսին՝ Persol-ի, որը յուրահատուկ և եզակի տեսք է հաղորդում ակնոցին։ Այն ունի ամբողջական, քառակուսաձև շրջանակ՝ փայլուն սև գույնով, և պատրաստված է ցելյուլոզայի ացետատից (թեթև և հիպոալերգիկ պլաստիկ)։ Օպտիկական շրջանակը կրում է Persol-ի խորհրդանշական հատկանիշները, ներառյալ լեգենդար արծաթագույն աղեղանման նշանը, Meflecto համակարգը և Victor Flex կամրջակի ստեղծման տեխնոլոգիան: Meflecto-ն աշխարհում առաջին ճկունություն ապահովող համակարգն է՝ ներկառուցված պոչիկների ներսում և նպաստում է ակնոցի հարմարավետ կրմանն ու քունքերի ճնշումից ազատմանը:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ


















































