Առկա չէ
MOREL | 30167L NG04

MOREL | 30167L NG04

Կոդ: 00-00039780

55,000 AMD
ԲրենդMOREL
ՆյութԱցետատ, Չժանգոտվող պողպատ
Շրջանակի գույնՍև
Ակնոցի ոսպնյակի չափ56mm
Կամրջակի չափ20mm
Պոչիկի չափ145mm

Դեմքի ձևը

ԿլորՕվալ

Ֆրանսիական MOREL ապրանքանիշն ունի ակնոցների պատրաստման ավելի քան 140 տարվա պատմություն, որի ընթացքում ապրանքանիշը մշտապես կատարելագործվել է, հանդես եկել ակնոցների պատրաստման նորարարական տեխնոլոգիաներով և դիզայներական նոր լուծումներով։ 30167L NG04 օպտիկական շրջանակը Lightec հավաքածուից է, որը ներկայացնում է բարձր տեխնոլոգիաներով պատրաստված մինիմալիստական, գերթեթև օպտիկական շրջանակներ: Մոդելը ունի քառակուսաձև, բարակ, ամբողջական շրջանակ՝ սև և արծաթագույն երանգների համադրությամբ։ Այն պատրաստված է չժանգոտվող պողպատից, իսկ պոչիկների ծայրերը ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ) են պատրաստված և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Lightec հավաքածուի բոլոր մոդելները ունեն պոչիկները և ոսպնյակի շրջանակը միացնող զսպանակավոր ամրացում, որը ապահովում է հավասարակշռությունը՝ պաշտպանելով ակնոցը դեֆորմացումից։ Քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:

ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Հեռախոսահամարը պատճենվեց
MOREL | 30167L NG04 | Lumiere