
MOREL | 20099K VP11
Կոդ: 00-00047549



Դեմքի ձևը
Ֆրանսիական MOREL ապրանքանիշն ունի ակնոցների պատրաստման ավելի քան 140 տարվա պատմություն, որի ընթացքում ապրանքանիշը մշտապես կատարելագործվել է, հանդես եկել ակնոցների պատրաստման նորարարական տեխնոլոգիաներով և դիզայներական նոր լուծումներով։ 20099K VP11 օպտիկական շրջանակը Koali հավաքածուից է, որը ներկայացնում է կանանց համար նախատեսված օպտիկական շրջանակներ՝ ընդգծելով կանացի նրբագեղությունը և էլեգանտությունը։ Մոդելը ունի cat-eye շրջանակի ձև՝ զմրուխտյա կանաչ և ոսկեգույն երանգների համադրությամբ, թեթև ու երկարադիմացկուն մետաղե պոչիկներ, իսկ դրանց ծայրերը ացետատից (բարձրորակ և թեթև պլաստիկ) են պատրաստված և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































