
Lookkino | 5356 W2
Կոդ: 00-0031631



Դեմքի ձևը
LOOK-made in Italia ընկերության Lookkino ապրանքանիշի 5356 W2 կլոր, ամբողջական շրջանակով մանկական ակնոցը հարմարավետ և պրակտիկ է երեխաների համար շնորհիվ իր՝ հայտնի Rubber Evo ոճի: Շրջանակն ունի էլեգանտ և դասական տեսք՝ փայլատ սև և բաց դեղին երանգներով:
Ակնոցը ամբողջությամբ պատրաստված է հիպոալերգիկ և բարձրորակ նյութերից և միավորում է երկու պոլիմերներ՝ NIL™ և EVO™, մեկ կառուցվածքում: Շրջանակի առջևի հատվածը պատրաստված է NIL-ից (Natural Injection Light)՝ գերժամանակակից տեխնոպոլիմերից, որը չափազանց դիմացկուն է և աներևակայելի թեթև: Պոչիկների ներսի հատվածը պատրաստված է EVO-ից (EVOlution պոլիմեր), որը, ի տարբերություն NIL-ի, ռետինե փափկություն ունի, ուստի ապահովում է ավելի մեծ հարմարավետություն մշտապես ակնոց կրող և ակտիվ կենսակերպ ունեցող փոքր երեխաների համար։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ














































