
INVU | K3903B
Կոդ: 00-0031596



Դեմքի ձևը
Շվեյցարական INVU ապրանքանիշը հայտնի է պոլարիզացված արևային ոսպնյակների պատրաստման բարձրորակ նյութերի և նորարարական տեխնոլոգիաների համադրմամբ, որոնց արդյունքը նորաձև և որակյալ ակնոցներն են: Բրենդի կոնցեպտը հիմնված է այն սկզբունքի վրա, որ բարձրորակ ակնոցները պետք է մատչելի լինեն բոլորի համար:
INVU K3903B ամբողջական, բարակ և pilot շրջանակի ձևով օպտիկական ակնոցը աչքի է ընկնում մուգ կապույտ երանգով, կրկնակի կամրջակով և արցունքաձև ոսպնյակներով։ Այն պատրաստված է ամուր, դիմացկուն, թեթև և չժանգոտվող պողպատից։ Պոչիկների ծայրերը պատրաստված են պլաստիկից և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Ակնոցը ունի պոչիկները և ոսպնյակի շրջանակը միացնող զսպանակավոր ամրացում, որը ապահովում է հավասարակշռություն՝ պաշտպանելով ակնոցը դեֆորմացումից։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ


















































