
Burberry | BE 2375 3002
Կոդ: 00-0033962



Դեմքի ձևը
Բրիտանական նորաձևության առաջին անունը լինելով՝ Burberry ապրանքանիշի ակնոցները կրում են 150-ամյա հարուստ ժառանգություն՝ համադրված նորարարական լուծումներով և վարպետությամբ: Burberry ակնոցները պատրաստվում են Իտալիայում՝ բարձրորակ նյութերով, ինչպիսիք են հիպոալերգիկ ացետատը և երկարադիմացկուն մետաղը՝ ապահովելով կրման հարմարավետություն և հուսալիություն:
BE 2375 3002 օպտիկական ակնոցի մոդելը պատրաստված է ճկուն և թեթև պլաստիկից։ Ամբողջական, cat-eye շրջանակի ձևի, շագանակագույն ու սև գույների և պոչիկների վրա նշված ապրանքանիշի ոսկեգույն լոգոյի համադրությունը ընդգծում է կանացի հմայքը և նրբագեղությունը, հաղորդում գրավչություն և շքեղություն: Քթի բարձիկները ֆիքսված են և ստեղծում են առավելագույն հարմարավետություն, քանի որ ակնոցի ծանրությունը չի ընկնում միայն քթի բարձիկների վրա։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































