
Burberry | BE 1344 1007
Կոդ: 00-00047139



Դեմքի ձևը
Բրիտանական նորաձևության առաջին անունը լինելով՝ Burberry ապրանքանիշի ակնոցները կրում են 150-ամյա հարուստ ժառանգություն՝ համադրված նորարարական լուծումներով և վարպետությամբ: Burberry ակնոցները պատրաստվում են Իտալիայում՝ բարձրորակ նյութերով, ինչպիսիք են հիպոալերգիկ ացետատը և երկարադիմացկուն մետաղը՝ ապահովելով կրման հարմարավետություն և հուսալիություն:
BE 1344 1007 ակնոցի մոդելը պատրաստված է ամուր ու դիմացկուն մետաղից։ Այս ուղղանկյունաձև, կիսաշրջանակով ակնոցը ունի փայլատ սև շրջանակ, իսկ պոչիկների ծայրերը աչքի են ընկնում սև և մոխրագույն երանգների համադրությամբ։ Վերջիններս պատրաստված են պլաստիկից, որի շնորհիվ ակնոցը հարմարավետ է նստում ականջների հետևում։ Դրանց վրա նշված բրենդի անվանումը ակնոցին հաղորդում են գրավչություն և շքեղություն։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի մեծ հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ


















































