
Armani Exchange | AX 1034 6103
Կոդ: 00-00047115



Դեմքի ձևը
Armani Exchange-ը համարձակ և ազատ ոճի ապրանքանիշ է, որը կրում է Giorgio Armani բրենդի հարուստ ժառանգությունը՝ ներկայացնելով այն ժամանակակից լուծումներով և ոգով: Armani Exchange-ի AX 1034 6103 մոդելի ամբողջական շրջանակով ակնոցը պատրաստված է ամուր, դիմացկուն մետաղից: Cat-eye շրջանակի ձևի, փայլուն վարդագույն երանգ ունեցող ոսկեգույն շրջանակի և բարակ պոչիկների համադրությունը ավելի է ընդգծում կանացի հմայքը և նրբագեղությունը։ Մետաղե պոչիկները ունեն պլաստիկե ծայրեր, որոնք ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում, իսկ դրանց վրա նշված A|X ապրանքանիշի լոգոն հաղորդում է լրացուցիչ գրավչություն և շքեղություն։ Բարակ, մետաղե հիմքով քթի փափուկ բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

















































