
Total30
Կոդ: Total30
| Արտադրման երկիր | ԱՄՆ |
| Արտադրող ընկերություն | ALCON |
| Բրենդ | TOTAL® |
| Փոխարինման տևողություն | 1 ամիս |
Կրման տևողություն | 1 օր |
| Պատրաստման նյութ | Սիլիկոնե հիդրոգել |
| Կորություն | 8.4 |
| Տրամագիծ | 14.2 |
| Թթվածնի թափանցելիության ինդեքս | 154 Dk/t |
| Ջրի պարունակություն | 55% |
Alcon ընկերության Total30® մեկամսյա օգտագործման համար նախատեսված կոնտակտային ոսպնյակները առաջինն են աշխարհում, որ հիմնված են ջրի գրադիենտային տեխնոլոգիայի վրա (Water Gradient Technology®)։ Այս տեխնոլոգիան ապահովում է 100% ջրի պարունակություն ոսպնյակի մակերևույթին, ինչը նպաստում է աչքում խոնավության պահպանմանը: Եզակի CELLIGENT® տեխնոլոգիան պաշտպանում է ոսպնյակները գրգռիչ նստվածքներից և բակտերիաներից։ Total30® կոնտակտային ոսպնյակները ապահովում են աչքերի պաշտպանություն առաջին կարգի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինչը ամենաբարձր ցուցանիշն է ներկայումս աշխարհում գոյություն ունեցող ամսական կրման կոնտակտային ոսպնյակներում։
Total30® կոնտակտային ոսպնյակները պատրաստված են lotifocon A սիլիկոնե հիդրոգել նյութից, որը թույլ է տալիս մինչև 5 անգամ ավելի շատ թթվածնի ներթափանցում կոնտակտային ոսպնյակի միջով համեմատած այլ կոնտակտային ոսպնյակների, որի շնորհիվ Ձեր աչքերը կունենան առողջ տեսք։
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ



























