
Avizor® Moisture drops 15մլ | Խոնավացնող կաթիլներ
Կոդ: 00-00043731
Avizor Moisture Drops խոնավացնող կաթիլներ են, որոնք վերացնում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գրգռվածությունը, չորությունը և աչքերի լարվածությունը:
Կաթիլների բաղադրության մեջ մտնում է հիալուրոնաթ նատրիn նյութը. բնական բաղադրիչ, որը ստեղծում է պաշտպանիչ շերտ՝ մշտապես խոնավ պահելով Ձեր աչքերը և ապահովելով տեսողական հարմարավետություն։
Մյուս կողմից, կաթիլների բաղադրության մեջ մտնող բուֆերային իզոտոնիկ ջրային լուծույթը կարգավորում է աչքերում pH բալանսը՝ վերացնելով աչքերի չորությունը և լարվածությունը։
Avizor Moisture Drops կաթիլները կարող եք օգտագործել և՛ կոնտակտային ոսպնյակներ կրելիս, և՛ հանելուց հետո։ Կաթիլները նախատեսված են բոլոր տեսակի կոնտակտային ոսպնյակների համար։
Օգտագործելուց առաջ հարկավոր է լվանալ ձեռքերն օճառով: Պետք է կաթացնել 1-2 կաթիլ յուրաքանչյուր աչքին և թարթել մի քանի անգամ: Կարելի է օրվա ընթացքում օգտագործել այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կլինի:
Օգտագործման ժամկետը՝ բացելուց հետո 2 ամիս:
ՆՄԱՆԱՏԻՊ ԱՊՐԱՆՔՆԵՐ

























