Ինչու՞ է կարևոր կրել արևային ակնոց. ոչ թե ոճի, այլ տեսողության մասին
June 18, 2026Ինչու՞ է կարևոր կրել արևային ակնոց. ոչ թե ոճի, այլ տեսողության մասին
Ամառը Հայաստանում ուղղակի արևոտ չէ․ այն ակտիվ ուլտրամանուշակագույն ճառագայթման սեզոն է: Երևանի մոտ 300 արևոտ օրով ու ծովի մակերևույթից բարձր գտնվելու պատճառով UV ճառագայթման ինտենսիվությունը աշխարհի շատ մայրաքաղաքներից ավելի բարձր է: և մինչ մաշկին արևապաշտպան ենք քսում, աչքերին հաճախ ոչ մի պաշտպանություն չենք ապահովում:
Ի՞նչ է անում UV ճառագայթը ձեր աչքերի հետ
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը (UV-A և UV-B) ազդում է ոչ միայն մաշկի, այլև աչքի բոլոր հիմնական կառուցվածքների վրա: Երկարաժամկետ ազդեցությունը կապված է մի շարք լուրջ հիվանդությունների հետ.
Կատարակտ (Cataract)՝ ոսպնյակի պղտորում, որի հիմնական գործոններից մեկը UV ճառագայթումն է: Ըստ Առողջության Համաշխարհային Կազմակերպության, աշխարհում կատարակտի դեպքերի մոտ 20%-ը կանխարգելելի կլիներ պատշաճ UV պաշտպանությամբ:
Տարիքային մակուլյար դեգեներացիա՝ ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի վնասում, որը տեսողության կորստի առաջատար պատճառն է 50+ տարիքի անձանց մոտ:
Ֆոտոկերատիտ՝ ըստ էության, արևայրուք աչքի մակերեսի վրա: Ժամանակավոր, բայց շատ ցավոտ:
Ո՞րն է տարբերությունը անորակ և որակյալ արևային ակնոցի միջև
Ահա թե որտեղ է գնի հետ կապված ամենատարածված թյուրըմբռնումը: Ոսպնյակի մգությունը UV պաշտպանության հետ ուղղակի կապ չունի: Մուգ ոսպնյակ ունեցող անորակ ակնոցը կարող է առանց UVA/UVB ֆիլտրի ավելի վատ լազդեցություն ունենալ, քան առհասարակ ակնոց չկրելը։
Ինչու՞: Մուգ ոսպնյակն աչքի բիբը լայնացնում է, ինչի արդյունքում ավելի շատ UV ճառագայթ է ներթափանցում, եթե ոսպնյակն իրականում չի ֆիլտրում:
Որակյալ արևային ակնոցը տրամադրում է.
- 100% UVA + UVB պաշտպանություն (UV400 ստանդարտ) — ոչ 99%, ոչ «UV protection», այլ ամբողջական 400 նանոմետր ալիքի արգելակում
- Ոսպնյակի ճիշտ օպտիկական որակ — Essilor-ի պոլյարիզացված ոսպնյակներն, օրինակ, վերացնում են արտացոլված ճառագայթման ճնշումն ու նվազեցնում աչքի հոգնածությունը
- Ծածկույթի ամբողջականություն — լավ շրջանակը պաշտպանում է ոչ միայն ուղիղ, այլ կողային ու ստորին ուղղություններից ներթափանցող ճառագայթումից
- Ոսպնյակի կայունություն — ցածրորակ ոսպնյակներն արագ վնասվում ու ճաքում են, ինչն ազդում է ինչպես պաշտպանության, այնպես էլ տեսողության հստակության վրա
Ո՞վ է հատկապես ռիսկի գոտում
Արևային ակնոցն անհրաժեշտ է բոլորին, բայց հատկապես կարևոր է.
- Ակնոց կամ կոնտակտ ոսպնյակ կրողների համար — տեսողության կորեկցիան ու պաշտպանությունն առանձին խնդիրներ են, անհրաժեշտ է երկուսն էլ ապահովել
- Վարորդների համար — ճանապարհի մակերեսից արտացոլված լույսն կատարյալ պայման է ոչ կոմֆորտ և ռիսկային պայմաններ ստեղծելու համար
- Ջրի կամ ձյան մոտ ժամանակ անցկացնողների համար — արտացոլման պատճառով UV ճառագայթումն ավելի ինտենսիվ է
- Երեխաների համար — հաճախ մանկական ակնոցների ոսպնյակն ավելի թափանցիկ է ու ոչ այնքան արդյունավետ է ֆիլտրում UV-ն, անհրաժեշտ է շատ ուշադիր ընտրել մանկական արևային ակնոց





















