Ակնոցի անվտանգ օգտագործման կանոնները
Ամեն ինչ ակնոցների մասին

Ակնոցի անվտանգ օգտագործման կանոնները

April 26, 2024

Ահա այն պարզ կանոնները, որոնք թույլ կտան Ձեզ պահել ակնոցը պատշաճ վիճակում՝ քիչ ջանք գործադրելով: 

  • Անհրաժեշտ է ակնոցը պահել ներսից փափուկ ծածկույթ ունեցող կոշտ պատյանում: 
  • Հարկավոր է ակնոցը հանել և հագնել երկու ձեռքով՝ երկու ծայրերից բռնելով:
  • Մի՛ դրեք ակնոցը սեղանին՝ ապակիներով ներքև. այդկերպ կվնասեք Ձեր ակնոցի ոսպնյակները: 
  • Մի՛ կրեք ակնոցը գլխին. դա կարող է հանգեցնել շրջանակի դեֆորմացիայի և ապակիների խազվելուն:  
  • Անհրաժեշտ է ակնոցը զերծ պահել ջերմաստիճանի կտրուկ տատանումներից: 
  • Խստիվ արգելվում է արևոտ օրերին ակնոցը թողնել մեքենայի դիմապակու տակ, սրահի խցիկում, ջերմացնող սարքերի կամ լամպերի մոտ:
  • Ակնոցով մուտք մի՛ գործեք տարածքներ, որտեղ ջերմաստիճանը բարձր է  +60C-ից (օրինակ՝ շոգեբաղնիքներ): Բարձր ջերմաստիճանի ներգործությունը կարող է հանգեցնել ակնոցի պաշտպանիչ շերտերի վնասման, ինչի արդյունքում ապակու մակերևույթին կարող է առաջանալ ցանցավորում, ճաքեր:
  • Ակնոցը հարկավոր է մաքրել հատուկ միկրոֆիբրայից կտորով: Խուսափե՛ք թղթե անձեռոցիկով կամ թավշյա հագուստի կտորով մաքրելուց, քանի որ դրանք կարող են վնասել ոսպնյակի արտաքին մակերեսը:

 

  • Ակնոցների մաքրման համար օգտագործեք ոսպնյակների համար նախատեսված հատուկ հեղուկ-սփրեյներ, իսկ ձեռքի տակ չունենալու դեպքում  կարող եք ապակիները լվանալ մինչև +40°C ջերմաստիճանի հոսող ջրով՝ օգտագործելով PH չեզոք հեղուկներ, գլիցերին և քսուք չպարունակող օճառ։  
  • Խուսափե՛ք ոսպնյակների վրա ազդեցիկ նյութերի ներգործությունից (ացետոն, ալկոհոլային լուծույթներ, օծանելիք, խնամքի քսուքներ, ծովի ջուր, մազերի լաք և այլն)։
  • Մի՛ ենթարկեք ակնոցները ֆիզիկական ներգործության, ցանկացած խնդրի առաջացման դեպքում մոտեցե՛ք օպտիկայի խանութ-սրահ։ 

Այս նվազագույն պահանջներին հետևելով՝ Դուք կկարողանաք ավելի երկար օգտագործել ակնոցները և խուսափել դրանք վնասելուց: 

Ակնոցի անվտանգ օգտագործման կանոնները | Lumiere