BLUE SHIELD ՊԱՇՏՊԱՆԻՉ ՈՍՊՆՅԱԿՆԵՐ
Կապույտ լույսի վտանգավոր ճառագայթները մեզ շրջապատում են ամենուր, որոնց աղբյուր են արևը, թվային էկրանները, արհեստական լույսի աղբյուրները: Դրանց ազդեցությունը վտանգավոր է տեսողության համար և կարող է աչքերի լարվածության, գլխացավերի, գլխապտույտների, անքնության պատճառ հանդիսանալ։ Պաշտպանվե՛ք կապույտ լույսի բացասական ազդեցությունից Blue Shield ոսպնյակներով։
ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lumiere Optics խանութ-սրահների ցանցում կատարվում են ակնաբանական մասնագիտացված հետազոտություններ որակավորված ակնաբույժների կողմից։
Տեսնել ԱվելինԼՈՂԻ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ԱԿՆՈՑՆԵՐ
Օպտիկական ոսպնյակներով լողի ակնոցները կապահովեն Ձեզ համար առավելագույն հարմարավետություն և հստակ տեսողություն։
Տեսնել ՏեսականինԱռցանց խորհրդատվություն
Զանգահարե՛ք +374 94 085115 հեռախոսահամարով, և մեր սպասարկող մասնագետները սիրով կտրամադրեն Ձեզ անհրաժեշտ խորհրդատվությունը և կպատասխանեն բոլոր հարցերին:
Առաքման ծառայություններ
Երևան քաղաքում առաքումը կատարվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում․ 7000 դրամ և ավելի գնումների դեպքում առաքումն անվճար է, իսկ մինչև 7000 դրամ գնումների դեպքում առաքման արժեքը 500 դրամ է: Մարզերում առաքումը կատարվում է 3-4 աշխատանքային օրվա ընթացքում Հայ Փոստի միջոցով, արժեքը՝ 500 դրամ: Առաքումները կատարվում են շաբաթվա բոլոր օրերին՝ բացառությամբ շաբաթ օրվա։
Ապառիկ վաճառք
Մեզ մոտ գործում է ապառիկ վաճառք սկսած 50 000 ՀՀ դրամից 36 ամիս ժամկետով։ Մարումներն իրականացվում են հավասարաչափ մարումների համակարգով։ Ապառիկը ձևակերպելիս՝ մոտեցրեք նաև Ձեր անձնագիրը (կամ ID քարտը) և սոցիալական քարտը:
Հետվաճառքային սպասարկում
Հետգնումային սպասարկմամբ մենք տրամադրում ենք կրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաև ակնոցների տեխնիկական խնդիրների սպասարկման ծառայություն հնարավոր տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում։
Ակնոցի պատրաստում
Lumiere Optics մասնագիտացված լաբորատորիայում կատարվում է օպտիկական ակնոցների ճշգրիտ և երաշխավորված պատրաստում՝ յուրաքանչյուր հաճախորդի դեղատոմսին համապատասխան։ Պատրաստումից հետո ակնոցի ճշգրտությունը ստուգվում է հատուկ սարքերի միջոցով։
Ակնաբանական ծառայություն
Lumiere Optics խանութ-սրահների ցանցում կատարվում են վիզիոմետրիա, ավտոռեֆկերատոմետրիա, աչքի առաջնային հատվածի, միջավայրերի, ակնահատակի (բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա) հետազոտություններ, ներակնային ճնշման չափում։