[[ product.name ]]
[[ product.code ]]
[[getPriceByRate(product.price)]] [[window.currency]] AMD
Իտալական Persol բրենդի եզակի և ոճային դիզայներական լուծումները դարձրել են ապրանքանիշը լեգենդար և իտալական դիզայնի, որակի ու հավերժական նրբագեղության խորհրդանիշ:
5010ST 8016/AF մոդելի արևային ակնոցը ունի բարակ, ամբողջական շրջանակ՝ շագանակագույն երանգով և կրկնակի կամրջակով, պատրաստված է գերթեթև ու երկարադիմացկուն տիտանից։ Ոսպնյակները պատրաստված են քվարցից (հանքային բյուրեղից), որոնք ակնոցը պաշտպանում են քերծվածքներից և խազերից: Դրանք ունեն մուգ մանուշակագույն երանգ և 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Հակառեֆլեկտիվ (AR) շերտի շնորհիվ ներթափանցող լույսի քանակը անդրադարձվում է և մեծանում է ոսպնյակի թափանցելիությունը: Մոդելը կրում է Persol-ի լեգենդար աղեղանման նշանը։ Քթի բարձիկների վրա նշված է բրենդի անվանումը, որոնք նաև կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն։
Արտադրման երկիր | Իտալիա |
Արտադրող ընկերություն | Luxottica Group |
Շրջանակի ձև | Pilot (կրկնակի կամրջակով) |
Շրջանակի պատրաստման նյութ | Տիտան, պլաստիկ |
Շրջանակի գույն | Շագանակագույն |
Ոսպնյակի գույն | Մուգ մանուշակագույն |
Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանություն | 100%, Պոլարիզացված, Հակառեֆլեկտիվ (AR) շերտով |
Ոսպնյակի պատրաստման նյութ | Քվարց |
Կամրջակ | Կարգավորվող քթի բարձիկներ |
Իտալական Persol բրենդի եզակի և ոճային դիզայներական լուծումները դարձրել են ապրանքանիշը լեգենդար և իտալական դիզայնի, որակի ու հավերժական նրբագեղության խորհրդանիշ:
5010ST 8016/AF մոդելի արևային ակնոցը ունի բարակ, ամբողջական շրջանակ՝ շագանակագույն երանգով և կրկնակի կամրջակով, պատրաստված է գերթեթև ու երկարադիմացկուն տիտանից։ Ոսպնյակները պատրաստված են քվարցից (հանքային բյուրեղից), որոնք ակնոցը պաշտպանում են քերծվածքներից և խազերից: Դրանք ունեն մուգ մանուշակագույն երանգ և 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն հատկապես ավտոմեքենա վարելիս։ Հակառեֆլեկտիվ (AR) շերտի շնորհիվ ներթափանցող լույսի քանակը անդրադարձվում է և մեծանում է ոսպնյակի թափանցելիությունը: Մոդելը կրում է Persol-ի լեգենդար աղեղանման նշանը։ Քթի բարձիկների վրա նշված է բրենդի անվանումը, որոնք նաև կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն։
[[product.name]]
[[getPriceByRate(product.price)]] [[window.currency]] AMD
[[product.code]] | [[product.slug]]
Ընդհանեւր արժեք
[[getPriceByRate(product.price + extraPrice)]] [[window.currency]] AMD
Առցանց խորհրդատվություն
Զանգահարե՛ք +374 94 085115 հեռախոսահամարով, և մեր սպասարկող մասնագետները սիրով կտրամադրեն Ձեզ անհրաժեշտ խորհրդատվությունը և կպատասխանեն բոլոր հարցերին:
Առաքման ծառայություններ
Երևան քաղաքում առաքումը կատարվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում․ 7000 դրամ և ավելի գնումների դեպքում առաքումն անվճար է, իսկ մինչև 7000 դրամ գնումների դեպքում առաքման արժեքը 500 դրամ է: Մարզերում առաքումը կատարվում է 3-4 աշխատանքային օրվա ընթացքում Հայ Փոստի միջոցով, արժեքը՝ 500 դրամ: Առաքումները կատարվում են շաբաթվա բոլոր օրերին՝ բացառությամբ շաբաթ օրվա։
Ապառիկ վաճառք
Մեզ մոտ գործում է ապառիկ վաճառք սկսած 50 000 ՀՀ դրամից 36 ամիս ժամկետով։ Մարումներն իրականացվում են հավասարաչափ մարումների համակարգով։ Ապառիկը ձևակերպելիս՝ մոտեցրեք նաև Ձեր անձնագիրը (կամ ID քարտը) և սոցիալական քարտը:
Հետվաճառքային սպասարկում
Հետգնումային սպասարկմամբ մենք տրամադրում ենք կրման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաև ակնոցների տեխնիկական խնդիրների սպասարկման ծառայություն հնարավոր տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում։
Ակնոցի պատրաստում
Lumiere Optics մասնագիտացված լաբորատորիայում կատարվում է օպտիկական ակնոցների ճշգրիտ և երաշխավորված պատրաստում՝ յուրաքանչյուր հաճախորդի դեղատոմսին համապատասխան։ Պատրաստումից հետո ակնոցի ճշգրտությունը ստուգվում է հատուկ սարքերի միջոցով։
Ակնաբանական ծառայություն
Lumiere Optics խանութ-սրահների ցանցում կատարվում են վիզիոմետրիա, ավտոռեֆկերատոմետրիա, աչքի առաջնային հատվածի, միջավայրերի, ակնահատակի (բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա) հետազոտություններ, ներակնային ճնշման չափում։
Ավելացված է զամբյուղում