0
Հավանումներ
Զամբյուղ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Հետվաճառքային սպասարկում

Լյումիեր Օպտիկս (Lumiere Optics) խանութ-սրահների ցանցից գնումներ կատարելուց հետո մենք շարունակում ենք տրամադրել հետգնումային անվճար ծառայություններ: Եթե ունեք ադապտացիոն խնդիրներ, ակնոցների կամ կոնտակտային ոսպնյակների կրման անհարմարություններ, ապա կարող եք զանգահարել +374 94 085115 հեռախոսահամարով և մեր սպասարկման մասնագետները կտրամադրեն Ձեզ անվճար խորհրդատվություն ցանկացած հարցի և խնդրի դեպքում: Բացի խորհրդատվության տրամադրումից, մեր մասնագիտացված լաբորատորիայում կատարվում է ակնոցների տեխնիկական խնդիրների (օրինակ՝ բարձիկների կամ պոչիկի անհարմարություն) անվճար շտկում երկար տարիների փորձ ունեցող օպտիկ-վարպետների կողմից:

Կոնտակտային ոսպնյակներ

Ակնոցի դեղատոմսի տվյալները չեն համապատասխանում կոնտակտային ոսպնյակի համար նշանակված դեղատոմսի տվյալներին։ Դրա պատճառն այն է, որ ակնոցի ոսպնյակը սովորաբար Ձեր աչքերից 12-15 միլիմետր հեռավորության վրա է գտնվում, մինչդեռ կոնտակտային ոսպնյակները Դուք կրում եք անմիջապես աչքի բբի վրա: Հետևաբար, Դուք չեք կարող կրել կոնտակտային ոսպնյակներ ակնոցի դեղատոմսի տվյալներին համապատասխան, քանի որ Ձեր կոնտակտային ոսպնյակների դեղատոմսում նշված օպտիկական ուժի տվյալները տարբերվում են ակնոցի դեղատոմսի տվյալներից։
Կոնտակտային ոսպնյակների դեղատոմսի տվյալների թարմացման համար ակնաբանական ստուգում խորհրուրդ է տրվում անցնել առնվազն վեց ամիսը մեկ անգամ՝ համոզվելու, որ Ձեր աչքերի տեսողությունը մնացել է նույնը և նոր կոնտակտային ոսպնյակները կհամապատասխանեն Ձեր դեղատոմսին։ Կոնտակտային ոսպնյակների անհամապատասխանությունը Ձեր աչքերի տեսողական խնդրին կարող է առաջացնել աչքերի կարմրածություն, գլխացավեր, մշուշված տեսողություն։
Կոնտակտային ոսպնյակները չի՛ կարելի կրել նախատեսված կրման ժամկետից ավել։ Գնված կոնտակտային ոսպնյակների տուփի վրա նշված է լինում և՛ կրման ժամկետը, և՛ կոնտակտային ոսպնյակի պիտանելիության ժամկետը։ Կոնտակտային ոսպնյակը բացելուց հետո այն կարող եք օգտագործել միայն կրման ժամկետի սահմաններում։ Դրանից ավել կրումը կարող է առաջացնել աչքերի կարմրածություն, գլխացավեր, դառնալ աչքերի վարակի կամ տեսողության վատթարացման պատճառ։

Կոնտակտային ոսպնյակների խնամք

1․ Անհարմարավետություն զգալու դեպքում 2․ Աչքի բորբոքվածության կամ հարբուխի ախտանշանների դեպքում 3․ Աչքերի չորության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ խոնավացնող հեղուկներ։
Մինչ կոնտակտային ոսպնյակը կրելը հարկավոր է ձեռքերը լվանալ օճառով․ լվացվելուց հետո ձեռքերը անհրաժեշտ է չորացնել անձեռոցիկով կամ սրբիչով, որը չի թողնում մազմզուկներ: Կոնտակտային ոսպնյակների կոնտեյները պետք է ամեն օր լվանալ կոնտակտային ոսպնյակի ախտահանիչ հեղուկով, ինչպես նաև դրանք ամեն անգամ հանելիս հարկավոր է դատարկել կոնտեյներում եղած ախտահանիչ հեղուկը, դնել ոսպնյակները կոնտեյներում և ախտահանիչ հեղուկը լցնել այնպես, որ դրանք հեղուկի մեջ ամբողջությամբ ծածկվեն: Կոնտակտային ոսպնյակը պետք է դնել դիմահարդարվելուց առաջ և հանել վերջինս մաքրելուց հետո:
Եթե Դուք առաջին անգամ եք կրում կոնտակտային ոսպնյակներ, ապա հնարավոր է, որ դրանք առաջացնեն գլխացավեր կամ անհարմարություններ։ Այս ադապտացիոն շրջանը կարող է տևել առավելագույնը երկու շաբաթ։

Արևային ակնոցներ

Արևային ակնոցը ոչ միայն աքսեսուար է, այլև առաջին հերթին աչքերը արևի վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու միջոց։ Սովորական արևային ակնոցները ունենում են մգացված ոսպնյակներ, որոնք չեն պաշտպանում Ձեր աչքերը վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ավելին, դրանք ստեղծում են Ձեր աչքերի համար մութ դաշտ, որի արդյունքում բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթները ավելի հեշտությամբ են կարողանում թափանցել դեպի աչքեր։ Տարիների ընթացքում այսպիսի ակնոցների կրումը կարող է հանգեցնել աչքերի տարբեր հիվանդությունների ձեռքբերման, օրինակ՝ կատարակտայի կամ մակուլյար դեգեներացիայի։ Ընտրելով որակյալը՝ Դուք առաջին հերթին հոգ եք տանում Ձեր առողջության մասին։
Մեզ մոտ ներկայացված է արևային և օպտիկական ակնոցների բացառապես օրիգինալ տեսականի: Lumiere Optics խանութ-սրահների ցանցը համարվում է Essilor, HOYA, Marcolin, De Rigo, INVU, Eschenbach, MOREL համաշխարհային ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում՝ ներկայացնելով հայկական շուկային այնպիսի աշխարհահռչակ ապրանքանիշեր, ինչպիսիք են Tom Ford-ը, Chopard-ը, Ermenegildo Zegna-ն, Tod’s-ը և այլն։ Lumiere Optics խանութ-սրահների ցանցը Luxottica, Safilo, Kering և այլ ընկերությունների պաշտոնական վերավաճառողն է Հայաստանի Հանրապետությունում, որոնք համարվում են Ray-Ban, Versace, Dolce & Gabbana, Prada, Giorgio Armani, Valentino, Dunhill, Bulgari, Burberry ապրանքնանիշերի կողմից ներկայացվող ակնոցների արտադրող ընկերությունները։ Հետևաբար, վստա՛հ եղեք, որ մեզ մոտ Դուք չեք գտնի կեղծված կամ կասկածելի ծագում ունեցող ակնոցներ:

Օպտիկական ակնոց

Օպտիկական ակնոցի դեղատոմսի տվյալների թարմացման համար ակնաբանական ստուգում խորհրուրդ է տրվում անցնել առնվազն տարին մեկ անգամ համոզվելու, որ Ձեր աչքերի տեսողությունը մնացել է նույնը կամ նոր օպտիկական ակնոցը կհամապատասխանեն Ձեր դեղատոմսին։
Նոր օպտիկական ակնոցի կրման առաջին 2 շաբաթների ընթացքում հնարավոր է, որ դրանք առաջացնեն անհարմարություններ, գլխացավեր կամ գլխապտույտներ։
Կոնտակտային ոսպնյակները հրաշալի տարբերակ են այն մարդկանց համար, ովքեր ունեն ակտիվ կենսակերպ, զբաղվում են սպորտով կամ ուղղակի խուսափում են ակնոցի կրումից։ Շատերի համար ակնոց կրելը ստեղծում է ավելորդ անհարմարություններ, օրինակ՝ քթի կամ ականջների ցավ, անցանկալի գոլորշու կամ փոշու հետքեր և այլն։ Մյուս կողմից, մարդկանց մեծամասնությունը ակնոցը կրում է որպես աքսեսուար՝ դրանով լինելով ավելի թրենդային կամ ընդգծելով յուրօրինակ ոճ։ Բացի դրանից, ակնոցի խնամքը ավելի հեշտ է և քիչ ժամանակատար։

Ակնաբանական ստուգում

Մեր խանութ-սրահներում կատարվում են վիզիոմետրիա, ավտոռեֆկերատոմետրիա, աչքի առաջնային հատվածի, միջավայրերի, ակնահատակի հետազոտություն (բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա), ներակնային ճնշման չափում։
Lumiere Optics-ի խանութ-սրահներում ակնաբանական ծառայության արժեքը սկսվում է 4000 դրամից։ Այն իր մեջ ներառում է ավտոռեֆրակտոմետրիա, կեռատոմետրիա, ստուգման թերթիկի դուրսգրում: Եթե ակնաբույժը անհրաժեշտության դեպքում խորհուրդ տա նաև այլ հավելյալ ստուգում անցնել Ձեր համաձայնությամբ, ապա Դուք կկարողանաք տեղում ծանոթանալ տվյալ հավելյալ ստուգումների արժեքներին, որոնք չեն գերազանցի 14 հազար դրամի սահմանը:
Lumiere Optics-ում կարող եք ստանալ բարձրակարգ ակնաբանական ստուգում՝ նախապես ամրագրելով Ձեզ հարմար ժամը Earlyone հավելվածի միջոցով (https://bit.ly/downloadearlyoneapp) կամ մեր կայքի համապատասխան բաժնի օգնությամբ (մուտք գործելով ձախ անկյունում գտնվող «ԳՐԱՆՑՎԵԼ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ» բաժինը)։ Գրանցվելու համար նաև կարող եք զանգահարել մեր այն մասնաճյուղի հեռախոսահամարով, որտեղ ցանկանում եք ստանալ ակնաբանական ծառայություն, և ընտրել Ձեզ հարմար ժամ: Մասնաճյուղերի հեռախոսահամարներին ծանոթանալու համար անցե՛ք հղումով՝ https://lumiere.am/about/shops/։

Վաճառքի պայմաններ

Lumiere Optics խանութ-սրահներից կամ lumiere.am կայքից գնված ապրանքները (բացառությամբ կոնտակտային ոսպնյակները և ախտահանիչ հեղուկները) ենթակա են վերադարձի և փոխանակման միայն սկզբնական ապրանքային տեսքի և փաթեթավորման առկայության դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապրանքը ստանալու պահից 14 օրվա ընթացքում: Վերադարձի կամ փոխանակման համար պարտադիր է տվյալ ապրանքի ՀԴՄ կտրոնի առկայությունը։
Այո՛, մեզ մոտ գործում է ապառիկ վաճառք սկսած 50 000 ՀՀ դրամից 36 ամիս ժամկետով։ Ապառիկի պայմաններն են. ✔️0% կանխավճար, ✔️0% սպասարկման վճար առաջին 6 ամիսների համար, իսկ հաջորդ 30 ամիսների համար՝ 0,6% տոկոսադրույքով, ✔️տարեկան տոկոսադրույքը առաջին 6 ամիսների համար 0% է, իսկ հաջորդ 30 ամիսների համար՝ տարեկան 16%, ✔️մարումներն իրականացվում են հավասարաչափ մարումների համակարգով: Ապառիկը ձևակերպելիս անհրաժեշտ է՝ ✔️անձնագիր կամ ID քարտ, ✔️սոցիալական քարտ:
Վճարումը կարող եք կատարել կանխիկ և անկանխիկ եղանակներով: Անկանխիկ եղանակով կարող եք վճարումը կատարել Visa/Master/Arca քարտային համակարգերով, ինչպես նաև IDBank-ի Idram Payment System RocketLine-ով, EasyPay EasyWallet-ով կամ Inecobank CJSC InecoPay-ով։

Առաքում

Առաքումը Երևան քաղաքում կատարվում է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում. 7000 դրամ և ավելի գնումների դեպքում առաքումն անվճար է, իսկ մինչև 7000 դրամ գնումների դեպքում առաքման արժեքը 500 դրամ է:
Առաքումը մարզերում կատարվում է 3-4 աշխատանքային օրվա ընթացքում: Առաքումը կատարվում է Հայ Փոստի միջոցով, արժեքը՝ 500 դրամ:

Առցանց պատվեր

Ձեր նախընտրած ապրանքը զամբյուղում ավելացնելուց հետո անհրաժեշտ է մուտք գործել զամբյուղ, ապա սեղմել «ԳՆԵԼ» կոճակը։ Այնուհետև «Պատվերի ձևակերպման» էջում լրացնել այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են առաքման հասցեն տեղորոշելու համար։ Աջ հատվածում կան վանդակներ նաև պրոմոկոդի կամ զեղչի քարտի տվյալների լրացման և կիրառման համար։ Զեղչի քարտի օգտագործման համար անհրաժեշտ է մուտքագրել քարտի ետնամասի վրա նշված շտրիխ կոդի ներքևում գտնվող թվերը։ Սեղմելով շարունակել կոճակը՝ կտեսնեք առաքման եղանակի ընտրանքները, որոնցից մեկը ընտրելուց բացի կարող եք նաև նշումներ կատարել առաքման վերաբերյալ։ Այնուհետև անհրաժեշտ է ընտրել այն վճարման տարբերակը, որի միջոցով կատարելու եք գնումը և հաստատել, որ համաձայն եք Lumiere Optics-ի գաղտնիության քաղաքականության պայմաններին և դրույթներին։ Առաջին 3 տարբերակներից որևէ մեկի ընտրության պարագայում կբացվի համապատասխան բանկի կամ վճարային համակարգի էջը, որտեղ, լրացնելով պահանջվող տվյալները, կկարողանաք գումարը փոխանցել և պատվերը կհամարվի ձևակերպված։

Թվային էկրանների արձակած կապույտ լույսից պաշտպանող ակնոցներ

Lumiere Optics խանութ-սրահների ցանցում և Lumiere.am կայքում կարող եք գտնել կապույտ լույսից պաշտպանող ոսպնյակներով պատրաստի մոդելներ Izipizi, Ray-Ban, Tom Ford ապրանքանիշներից։ Պատրաստի մոդելների տեսականուն ծանոթանալու համար կարող եք անցնել հղումով՝ https://lumiere.am/category/blueshield/all/։
Այո՛․ Դուք կարող եք ընտրել Ձեզ համար նախընտրելի օպտիկական շրջանակ, և պարամետրերի համապատասխանելիության պարագայում պատվիրել մեզ մոտ առկա ֆրանսիական Essilor ընկերության Blue Shield պաշտպանիչ ոսպնյակների տեղադրում (զույգի արժեքը՝ 15000 դրամ)։ Blue Shield պաշտպանիչ ոսպնյակների առավելությունների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ անցնելով հղումը՝ https://lumiere.am/category/blueshield/all/։

Հարցումը հաջողությամբ կատարված է

Դուք արդեն բաժանորդագրված եք

Տվյալ ապրանքն այս պահին առկա չէ

Ծառայությունը այս պահին անասանելի է
խնդրում ենք փորձել մի փոքր ուշ

Գնումը հաջողությամբ կատարված է

Շնորակալւթյուն գնումների համար