0
Liked
Cart
HOYA® ոսպնյակներ

HOYA® ոսպնյակներ

Ճապոնական HOYA® ընկերության արտադրության 1.50 բեկման ինդեքսով ոսպնյակները պատրաստված են օրգանական պլաստիկից, հարվածակայուն են և մի քանի անգամ ավելի թեթև քան ապակե ոսպնյակները։

Հարվածակայուն PNX 1.53

PNX 1.50 բեկման ինդեքսով ոսպնյակները ունեն բացառիկ հարվածակայունություն և 15%-ով ավելի բարակ են, քան ստանդարտ պլաստիկ ոսպնյակները։ Օրգանական պլաստիկից պատրաստված, ամուր և ճկուն ոսպնյակները իդեալական են նրանց համար, ովքեր ակտիվ կենսակերպ ունեն՝ երեխաների, երիտասարդների, սպորտի սիրահարների։ 1․50 բեկման ինդեքսով ոսպնյակները համապատասխանում են ամբողջական կամ կիսատ շրջանակի ձևերին։ Դրանք ջերմակայուն են մինչև 90°C, կարող են դիմակայել մինչև 1.2 մ բարձրությունից ընկած 1 կգ պողպատե գնդակի հարվածին: 

Eyas 1.60

Eyas 1.60 բեկման ինդեքսով ոսպնյակները ավելի թեթև են ու 25%-ով ավելի բարակ, քան ստանդարտ պլաստիկ ոսպնյակները։ Դրանք կարող են զուգակցվել շրջանակների տարբեր ոճերի հետ՝ ներառյալ առանց շրջանակի կամ կիսաշրջանակով ակնոցի ոճերը: Ոսպնյակները նաև ունեն բարձր առաձգականություն, ամրություն, ջերմակայունություն և ապահովում են օպտիկական պարզություն ու այն կրող մարդկանց համար: 

Eynoa 1.67 

Eynoa 1.67 բեկման ինդեքսով ոսպնյակները թեթև են և 30%-ով ավելի բարակ, քան ստանդարտ պլաստիկ ոսպնյակները։ Դրանք կարող են զուգակցվել շրջանակների տարբեր ոճերի հետ՝ ներառյալ առանց շրջանակի կամ կիսաշրջանակով ակնոցի ոճերը: Eynoa 1.67-ն առաջարկում է էսթետիկ տեսքի, պարզ տեսողություն և հարմարավետության կատարյալ համադրություն: 

Eyvia 1.74 

Eyvia 1.74 բեկման բարձր ինդեքսով ոսպնյակները մոտ 35%-ով ավելի բարակ են, քան ստանդարտ պլաստիկ ոսպնյակները։ Բացի ուլտրաբարակ,  գերթեթև և հարվածակայուն լինելուց, ոսպնյակները ունեն նաև էլեգանտ և էսթետիկ տեսք: 

 

Request completed successfully

You are subscribed

This product is currently unavailable

Thanks

Your order

successfully completed

Our specialists will contact you

Your order

not confirmed

Please check the data.

and try again

or contact us