0
Հավանումներ
Զամբյուղ
Lumiere Optics-ը 15 տարեկան է
LUMIERE OPTICS

Lumiere Optics-ը 15 տարեկան է

Սեպտ․ 20, 2024

Ոլորտի առաջատար «Lumiere Optics» խանութ-սրահների ցանցը օրերս O2 Gardens-ում նշեց իր հիմնադրման 15-ամյակը, որին մասնակցում էին մեր թիմի անդամները, գործընկերներն ու հաճախորդները, որոնք 15 տարի շարունակ մեզ հետ կերտել են մեր հաջողության պատմությունը՝ օգնելով փոխանցել Տեսանելի Վստահություն։ 

Հիմնադրվելով 2009 թվականին՝ ընկերությունը Հայաստանում առաջինն էր, որ առաջարկեց օպտիկայի բնագավառում այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են տեսողության ախտորոշումը, օպտիկական ակնոցային ոսպնյակների և կոնտակտային ոսպնյակների ընտրությունը մեկ վայրում, օպտիկական ակնոցի պատրաստումը, օպտիկական շրջանակների և արևային ակնոցների բարձրորակ բրենդային լայն տեսականի, ակնոցների վերանորոգում մասնագիտացված լաբորատորիայում։ 

Ընկերությունը շուրջ 15 տարի շարունակ հայ սպառողին է ներկայացրել միայն օրիգինալ ապրանքատեսականի, որոնց մեծ մասի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Իտալական ոճի ընտրությունը հենց պայմանավորված էր սրահներում մեծ քանակությամբ իտալական օրիգինալ բրենդերի հավաքածուների առկայությամբ: 

Միջոցառմանը մանրամասն անդրադարձ է կատարել KamoBlog-ը․ ամբողջական լուսաբանումը դիտեք կայքում՝ անցնելով հղումը՝

https://kamoblog.tv/blog/post/lumiere 

 

Հարցումը հաջողությամբ կատարված է

Դուք արդեն բաժանորդագրված եք

Տվյալ ապրանքն այս պահին առկա չէ

Շնորհակալություն

Ձեր պատվերը

հաջողությամբ կատարվել է

Մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ

Ձեր պատվերը

չի հաստատվել

Խնդրում ենք ստուգել տվյալները

և կրկին փորձել

Կամ կապ հաստատել Մեզ հետ