

Ճապոնական HOYA® ընկերության արտադրության 1.50 բեկման ինդեքսով ոսպնյակները պատրաստված են օրգանական պլաստիկից, հարվածակայուն են և մի քանի անգամ ավելի թեթև քան ապակե ոսպնյակները։

Հարվածակայուն PNX 1.53
PNX 1.50 բեկման ինդեքսով ոսպնյակները ունեն բացառիկ հարվածակայունություն և 15%-ով ավելի բարակ են, քան ստանդարտ պլաստիկ ոսպնյակները։ Օրգանական պլաստիկից պատրաստված, ամուր և ճկուն ոսպնյակները իդեալական են նրանց համար, ովքեր ակտիվ կենսակերպ ունեն՝ երեխաների, երիտասարդների, սպորտի սիրահարների։ 1․50 բեկման ինդեքսով ոսպնյակները համապատասխանում են ամբողջական կամ կիսատ շրջանակի ձևերին։ Դրանք ջերմակայուն են մինչև 90°C, կարող են դիմակայել մինչև 1.2 մ բարձրությունից ընկած 1 կգ պողպատե գնդակի հարվածին:

Eyas 1.60
Eyas 1.60 բեկման ինդեքսով ոսպնյակները ավելի թեթև են ու 25%-ով ավելի բարակ, քան ստանդարտ պլաստիկ ոսպնյակները։ Դրանք կարող են զուգակցվել շրջանակների տարբեր ոճերի հետ՝ ներառյալ առանց շրջանակի կամ կիսաշրջանակով ակնոցի ոճերը: Ոսպնյակները նաև ունեն բարձր առաձգականություն, ամրություն, ջերմակայունություն և ապահովում են օպտիկական պարզություն ու այն կրող մարդկանց համար:

Eynoa 1.67
Eynoa 1.67 բեկման ինդեքսով ոսպնյակները թեթև են և 30%-ով ավելի բարակ, քան ստանդարտ պլաստիկ ոսպնյակները։ Դրանք կարող են զուգակցվել շրջանակների տարբեր ոճերի հետ՝ ներառյալ առանց շրջանակի կամ կիսաշրջանակով ակնոցի ոճերը: Eynoa 1.67-ն առաջարկում է էսթետիկ տեսքի, պարզ տեսողություն և հարմարավետության կատարյալ համադրություն:

Eyvia 1.74
Eyvia 1.74 բեկման բարձր ինդեքսով ոսպնյակները մոտ 35%-ով ավելի բարակ են, քան ստանդարտ պլաստիկ ոսպնյակները։ Բացի ուլտրաբարակ, գերթեթև և հարվածակայուն լինելուց, ոսպնյակները ունեն նաև էլեգանտ և էսթետիկ տեսք:
