0
Հավանումներ
Զամբյուղ
Essilor® ոսպնյակներ

Essilor® ոսպնյակներ

Ֆրանսիական Essilor® ընկերության արտադրության Orma 1․50 բեկման ինդեքսով ոսպնյակը աշխարհում առաջին օրգանական ոսպնյակն է։ Շնորհիվ նյութի դրանք ավելի թեթև են և անվտանգ, քան սովորական ապակիները։ Orma ոսպնյակները հասանելի են գրեթե բոլոր դիզայններով և լուսաթափանց պաշտպանիչ շերտերով։

Airwear 1.59

Airwear պոլիկարբոնատային ոսպնյակները՝ 1.59 բեկման ինդեքսով,  30%-ով ավելի թեթև են, 20%-ով ավելի բարակ և 12 անգամ ավելի ամուր ու հարվածակայուն են քան 1․50 բեկման ինդեքսով ստանդարտ ոսպնյակները։ 

Խորհուրդ են տրվում երեխաներին, ակտիվ կյանք վարողներին և սպորտով զբաղվողներին։ Համապատասխանում են բոլոր տեսակի շրջանակներին` հատկապես բաց շրջանակներին։

Ormix 1․60 

1.60 բեկման ինդեքսով Ormix օրգանական պլաստիկից ոսպնյակները 30%-ով ավելի բարակ են, քան ստանդարտ 1.50 բեկման ինդեքս ունեցող ոսպնյակները և 8 անգամ ավելի ամուր, քան սովորական ապակե ոսպնյակները: Ոսպնյակներնապահովում են 100% պաշտպանություն արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ասֆերիկ դիզայնի շնորհիվ լինելով ավելի հարթ՝ այս ոսպնյակները ունեն էսթետիկ տեսք և համապատասխանում են գրեթե բոլոր տեսակի շրջանակներին, այդ թվում՝  առանց շրջանակի ակնոցներին:

Stylis 1.67

1.67 բեկման ինդեքսով Stylis պոլիմերային օրգանական ոսպնյակները 40%-ով ավելի բարակ են քան ստանդարտ ոսպնյակները։ Ասֆերիկ դիզայնի շնորհիվ դրանք նաև ունեն գերհարթ մակերևույթ և իդեալական են նրանց համար, ովքեր ցանկանում են էսթետիկ և էլեգանտ տեսք ունենալ ակնոցը կրելիս։ Stylis 1.67 ոսպնյակներնապահովում են 100% պաշտպանություն արևի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ունեն նաև բարձր լուսաթափանցելիություն, ինչի շնորհիվ հատկապես հարմար են գիշերային կրման, թույլ լուսավորություն ունեցող տարածքներում կրելու և մեծահասակներին, ովքեր սիրում են ընթերցանություն։ Հասանելի են սֆերիկ և ասֆերիկ դիզայնով և համապատասխանում են գրեթե բոլոր տեսակի շրջանակներին, այդ թվում՝ առանց շրջանակի ակնոցներին: 

Lineis 1.74

Lineis 1.74 բեկման բարձր ինդեքսով ոսպնյակները Essilor ընկերության կողմից արտադրված ամենաբարակ ոսպնյակներն են․ դրանք50%-ով ավելի բարակ են, քան ստանդարտ 1․50 բեկման ինդեքսով ոսպնյակները և 3 անգամ ավելի թեթև են, քան ապակե ոսպնյակները։ Գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք մինիմալի են հասցնում աչքի մեծացման էֆեկտը՝ նախատեսված լինելով բարձր աստիճանի ամետրոպիա (կարճատեսություն, հեռատեսությունն, աստիգմատիզմ) ունեցող անձանց համար։ Ասֆերիկ դիզայնի շնորհիվ ոսպնյակներն ավելի հարթ են և ապահովում են տեսողության բարձր որակ ոսպնյակի ողջ մակերևույթին։

Հարցումը հաջողությամբ կատարված է

Դուք արդեն բաժանորդագրված եք

Տվյալ ապրանքն այս պահին առկա չէ

Ծառայությունը այս պահին անասանելի է
խնդրում ենք փորձել մի փոքր ուշ

Գնումը հաջողությամբ կատարված է

Շնորակալւթյուն գնումների համար