Ձեր դեմքին համապատասխան և հարմար ակնոց գտնելու գաղտնիքը պարզ է՝ իմանալ ակնոցի շրջանակի չափսերը:
Ձեր ակնոցի շրջանակի չափսերը ճիշտ որոշելու համար երկու ամենատարածված եղանակներն են՝ իմանալ Ձեզ համար հարմարավետ ակնոցի շրջանակի չափսերը կամ օգտագործել չափման սարք՝ միլիմետրային չափումներով:
Շրջանակի չափսերը պարզելու համար գտե՛ք Ձեր ակնոցի պոչիկներից մեկի ներսի հատվածում գրված թվերը. դրանք, ոչ հաճախ, կարող են գրված լինել նաև կամրջակի վրա: Սովորաբար երեք թվեր են գրված լինում՝ոսպնյակի լայնությունը, կամրջակի երկարությունը և պոչիկի երկարությունը:
Դիցուք՝ 58 - 19 - 145:
Առաջին թիվը ոսպնյակի լայնության թիվն է: Այս թիվը սովորաբար տատանվում է 40-ից 60մմ-ի սահմաններում: Եթե չափիչ սարքով եք չափում, համոզվե՛ք, որ այդ թիվը ընդգրկում է միայն ոսպնյակների լայնության թիվը, այլ ոչ շրջանակներինը:
Երկրորդ թիվը կամրջակի երկարությունն է: Այս թիվը սովորաբար լինում է 14-ից 24մմ-ի սահմաններում: Կամրջակի լայնությունը Ձեր երկու ոսպնյակների միջև եղած հեռավորությունն է: Այս չափումը իմանալով՝ Դուք կկարողանաք գտնել այնպիսի ակնոց, որը կհամապատասխանի Ձեր քթին և, հետևաբար, հարմարավետ կլինի այն կրելը:
Երրորդ թիվը պոչիկի (այլ կերպ՝ թևիկ կամ ծայր) երկարությունն է: Այն սովորաբար լինում է 120-ից 150մմ-ի սահմաններում։ Պոչիկները չպետք է անհարմար նստեն Ձեր ականջների ետնամասում. սխալ չափի ընտրությունը կարող է հանգեցնել գլխացավերի ականջների այդ հատվածում կամ ստեղծել անհարմարություններ։
Ակնոցի վրա կարող է այլ թվեր ևս գրված լինել, օրինակ՝ ակնոցի մոդելը (3315-S), շրջանակի գույնը (95/31) և այլ պարամետրեր։