0
Понравившиеся
Корзина
Ray-Ban ապրանքանիշի լեգենդար մոդելները
ВСЕ ОБ ОЧКАХ

Ray-Ban ապրանքանիշի լեգենդար մոդելները

Окт. 23, 2023

Ray-Ban ապրանքանիշի ակնոցների լեգենդար մոդելները ստեղծման առաջին օրվանից մնացել են պատմության մեջ՝ առաջարկելով վինտաժ ու գերժամանակակից ոճային լուծումներ և մշտապես լինելով պարզության, որակի, հարմարավետության խորհրդանիշ։

 

Ray-Ban Aviator

Ray-Ban Aviator մոդելը թերևս ամենահայտնի ակնոցի մոդելներից է ինչպես Ray-Ban ապրանքանիշի, այնպես էլ առհասարակ ակնոցների պատմության մեջ։ 

Aviator մոդելը թողարկվել է 1937 թվականին և մինչ օրս պահպանում է իր դասական ձևը՝ մետաղե բարակ շրջանակ, կրկնակի կամրջակ, արցունքաձև ոսպնյակներ։  

Հետաքրքրական է այն փաստը, որ մոդելը ի սկզբանե նախատեսված է եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչուների համար աչքերը կուրացնող արևի ճառագայթներից պաշտպանելու նպատակով։ Գործնական նշանակությունից ակնոցի այս մոդելը վերածվեց նորաձև աքսեսուարի՝ գրավելով միլիոնավոր մարդկանց սրտերը և դառնալով հանրահայտ աստղերի ու քաղաքական գործիչների սիրելի մոդելը։ 

Ray-Ban Shooter և  Outdoorsman

Ինչպես Aviator մոդելի, այնպես էլ Shooter և Outdoorsman մոդելների դիզայնը ի սկզբանե թելադրված է եղել գործնական կիրառելիությամբ։ 

Shooter անվանումը բառացի թարգմանվում է հրաձիգ․ անվանումն արդեն հուշում է, որ ակնոցը ստեղծված է եղել հրաձիգների համար, որոնց համար խոչընդոտ էին հանդիսանում արևի ճառագայթները՝ նշանառություն կատարելիս։ Ակնոցի մոդելը տարբերվում է երրորդ կամրջակով և ոսպնյակների մեջտեղի հատվածում բարակ մետաղե կլորակով, որը նախատեսված է եղել ծխախոտը հարմարեցնելու նպատակով։

Մեկ տարի անց՝ 1939 թվականին, թողարկվեց Outdoorsman մոդելը, որը նախատեսված էր որսորդությամբ զբաղվողների համար և աչքի էր ընկնում կեռ պոչիկների ծայրերով, որպեսզի ավելի հարմարավետ լիներ կրելը։ Կրկին, գործնական կիրառելիությունը ստեղծել է կանոններ ոճային դետալների ստեղծման համար։ 

Ray-Ban Wayfarer

1950-1960-ական թվականներին նոր թափ առնող ռոքնռոլ արվեստը, ազատ և անկաշկանդ դրսևորումները նորաձևության մեջ դարձան Ray-Ban ապրանքանիշի համար ուղենշային՝ ստեղծելու ժամանակի շունչը կրող լեգենդար Wayfarer մոդելը։ 1952 թվականին թողարկված մոդելը դարձավ դասական համաշխարհային կինեմատոգրաֆիայի և ռոք աստղերի համար։ Հատկանշական է, որ Wayfarer մոդելի դիզայնը ստեղծվել է 1950-ականների Cadillac ավտոմեքենայի ետնամասի նմանողությամբ՝ շրջանակին անհատականություն հաղորդող 20° թեքվածությամբ։ 

 

Ray-Ban Clubmaster 

1986 թվականին ապրանքանիշը թողարկեց Clubmaster մոդելը՝ ոգեշնչված լինելով ժամանակների ակումբային կյանքի և մշակույթի ազատությամբ։ Մոդելի ձևը այնքան հայտնի դարձավ, որ հոնքագծով (browline) շրջանակի ձևը սկսեց անվանվել «clubmaster»: 

Ray-Ban անունը մինչ այսօր շարունակում է մնալ որակյալ ակնոցների հոմանիշ՝ ստեղծելով այնպիսի մոդելներ, որոնք փոխում են ակնոցների ստեղծման պատմության դիմագիծը։ 

Запрос успешно выполнен

Вы уже подписаны

Этот продукт временно не доступен

Спасибо

Ваша заявка

успешно завершено

Наши специалисты свяжутся с вами

Ваша заявка

не подтверждено

Пожалуйста, проверьте данные.

и попробуйте еще раз

Или свяжитесь с нами