0
Понравившиеся
Корзина
Lumiere Optics-ը 15 տարեկան է
LUMIERE OPTICS

Lumiere Optics-ը 15 տարեկան է

Сен. 20, 2024

Ոլորտի առաջատար «Lumiere Optics» խանութ-սրահների ցանցը օրերս O2 Gardens-ում նշեց իր հիմնադրման 15-ամյակը, որին մասնակցում էին մեր թիմի անդամները, գործընկերներն ու հաճախորդները, որոնք 15 տարի շարունակ մեզ հետ կերտել են մեր հաջողության պատմությունը՝ օգնելով փոխանցել Տեսանելի Վստահություն։ 

Հիմնադրվելով 2009 թվականին՝ ընկերությունը Հայաստանում առաջինն էր, որ առաջարկեց օպտիկայի բնագավառում այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են տեսողության ախտորոշումը, օպտիկական ակնոցային ոսպնյակների և կոնտակտային ոսպնյակների ընտրությունը մեկ վայրում, օպտիկական ակնոցի պատրաստումը, օպտիկական շրջանակների և արևային ակնոցների բարձրորակ բրենդային լայն տեսականի, ակնոցների վերանորոգում մասնագիտացված լաբորատորիայում։ 

Ընկերության շուրջ 15 տարի շարունակ հայ սպառողին է ներկայացրել միայն օրիգինալ ապրանքատեսականի, որոնց մեծ մասի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Իտալական ոճի ընտրությունը հենց պայմանավորված էր սրահներում մեծ քանակությամբ իտալական օրիգինալ բրենդերի հավաքածուների առկայությամբ: 

Միջոցառմանը մանրամասն անդրադարձ է կատարել KamoBlog-ը․ ամբողջական լուսաբանումը դիտեք կայքում՝ անցնելով հղումը՝

https://kamoblog.tv/blog/post/lumiere 

 

Запрос успешно выполнен

Вы уже подписаны

Этот продукт временно не доступен

Ծառայությունը այս պահին անասանելի է
խնդրում ենք փորձել մի փոքր ուշ

Գնումը հաջողությամբ կատարված է

Շնորակալւթյուն գնումների համար