Մարտի 22-ին և 23-ին տեղի է ունեցել Հայաստանի կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների միության երկրորդ միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև Lumiere Optics ընկերությունը։
Ընկերության գլխավոր ակնաբույժ Ժասմեն Հարությունյանը հանդես է եկել զեկույցով, որի թեման էր «Կարճատեսության կոնտրոլ. ակնոցային կորեկցիայի նորագույն մեթոդի ներդրումը Հայաստանում»։
Ներկայացվել է երեխաների մոտ կարճատեսության աճը զսպող նորագույն Stellest ակնոցային ոսպնյակների կիրառման մեր 2.5 տարվա արդյունավետ փորձը` կլինիկական դեպքերով։
