Նկարագիր
Avizor Moisture Drops խոնավեցնող կաթիլներ են, որոնք վերացնում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են գրգռվածությունը, չորությունը և աչքերի լարվածությունը: Կաթիլների բաղադրության մեջ մտնում է Հիալուրոնաթ նատրիn. բնական բաղադրիչ, որը պարունակվում է աչքի ապակենման մարմնում, որն էլ առաջացնում է պաշտպանիչ թաղանթ, որն ունակ է միավորել մեծ քանակությամբ ջուր, ինչպես նաև խոչընդոտել ջրազրկմանը: Աչքի կաթիլներն ապահովում են Ձեր աչքերի խոնավությունը, ինչն էլ իր հերթին ապաահովում է տեսողական հարամարավետություն և կոնտակտային ոսպնյակների հարմարավետ կրում: Այս կաթիլներն ստեղծված են հատուկ կոնտակտային ոսպնյակներ կրողների համար, որը վերացնեն աչքերի լարվածությունը և չորությունը, որոնք առաջանում են արտաքին աշխարհի գործոններով պայմանավորված:
Օգտագործելուց առաջ պարտադիր անհրաժեշտ է լվանալ ձեռքերն օճառով: Պետք է կաթեցնել 1-2 կաթիլ յուրաքանչյուր աչքին և թարթել մի քանի անգամ: Կարելի է օրվա ընթացքում օգտագործել այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կլինի:
Հիմնականում խորհուրդ է տրվում կարմրած աչքեր և չորության զգացողություն ունեցողներին: Բարձրացնում է լորձաթաղանթի կայունությունը և եղջերաթաղանթի խոնավության աստիճանը: Նվազեցնում է արցունքի գոլորշիացումը: Նախատեսված է բոլոր տեսակի կոնտակտային ոսպնյակների համար: Օգտագործման ժամկետը՝ բացելուց հետո 60 օր:
Բաղադրությունը՝
բուֆերային իզոտոնիկ ջրային լուծույթ,
հիալուռոնաթթվի նատրումական աղ 0.1%
էթիլենդիամինտետրաքացախաթթու 0.1%
պոլիհեքսանիդ 0,0001%
Բնութագրերը
Բնութագիր | |
---|---|
Արտադրող | ALCON |
Ապրանքանիշ | ALCON SOLUTIONS |
Նյութ | sterile, buffered, isotonic aqueous solution |