0
Liked
Cart
Քայլիր, որ քայլեն․ բարեգործական մրցույթ-արշավ
LUMIERE OPTICS

Քայլիր, որ քայլեն․ բարեգործական մրցույթ-արշավ

Oct. 26, 2023

Lumiere Optics-ը «Քայլիր, որ քայլեն» բարեգործական մրցույթի 3-րդ և վերջին փուլի հովանավորներից է։ «Քայլիր, որ քայլեն»-ը reArmenia հարթակում տեղադրված MetaGait նախագծի շրջանակներում իրականացվող բարեգործական մրցույթ է, որի նպատակն է օգնել զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին վերականգնողական բուժում անցնել։ 

5 օր իրար դեմ են մրցում հարյուրավոր թիմեր․ ամեն թիմն ունի 2 մասնակից՝ քայլորդ և հովանավոր։ Քայլորդը քայլում է, հովանավորը՝ քայլորդի քայլերին համարժեք գումար է նվիրաբերում նախագծին (1 քայլը = 1 դրամ)։

Մեր մասնակիցներն են՝

🔸Ռաֆայել Երանոսյան՝ դերասան, շոումեն

🔸Վահագն Գիշյան՝ Lumiere Optics-ի աշխատակից

🔸Քրիստինե Հակոբյան՝ Lumiere Optics-ի աշխատակից

🔸Անուշ Հարությունյան՝ Lumiere Optics-ի աշխատակից

Մրցույթի մանրամասները՝ https://shorturl.at/bfqI2

Գրանցվելու համար՝  https://bit.ly/3seQ3FN

Նախագծի մանրամասները՝ https://rearmenia.com/hy/fundraisers/metagait?tab=story

Request completed successfully

You are subscribed

This product is currently unavailable

Thanks

Your order

successfully completed

Our specialists will contact you

Your order

not confirmed

Please check the data.

and try again

or contact us